Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.2-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 7.1-ին մասով։ Iravaban․net-ը հայտնում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից։ 137.2-րդ հոդվածով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելու համար տուգանքների չափերը։Հոդվածի համաձայն․

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

1. Ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներն առանց երթուղին արտահայտող ցուցատախտակի և (կամ) երթուղու չվացուցակի և (կամ) երթուղու սխեմայի (բացառությամբ ներհամայնքային երթուղիների) և (կամ) սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշումով ցուցանակի և (կամ) տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին անհամապատասխան արտաքին և ներքին կահավորմամբ շահագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30․000 դրամի չափով:2. Առանց ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի կամ դրանցում համապատասխան նշումների բացակայությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20․000 դրամի չափով:

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթով չընտրված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց կողմից կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200․000 դրամի չափով:4. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30․000 դրամի չափով, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ 10․000 դրամի չափով: 5. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները կամ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով:

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

6. Ավտոկայարանային գործունեություն չիրականացնող կամ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր չունեցողների կողմից միջքաղաքային և միջպետական երթուղիների ուղետոմսերի վաճառքի իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300․000 դրամի չափով: 7. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50․000 դրամի չափով: 7.1. Առանց օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիայի օդանավակայանի տաքսու կայանատեղից տաքսի ծառայություն մատուցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 50․000 դրամի չափով: 8. Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտմամբ երեխաների փոխադրումների իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100․000 դրամի չափով:

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

9. Այս հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության պաշտոնատար անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի նկատմամբ: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում։ Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ․ Օդանավակայանի տաքսի ծառայություն` օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն. Օդանավակայանի տաքսու կայանատեղ` օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք։

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

Օրենքի 17-րդ հոդվածում, որով սահմանված են մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները, լրացվել է նոր՝ 5-8-րդ մասերով, որի համաձայն․ 5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից` ուղևորների պատվերով: 6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից․ Նոր տուգանք՝ տաքսու վարորդների համար

7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ: 8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած` օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով