Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Ֆրանսիա մուտքի արտոնագրի հայտադիմումի հիմնական քայլերն են․
Ձեզ անհրաժե՞շտ է մուտքի արտոնագիր Մուտքի արտոնագրի օժանդակության շնորհիվ, Ֆրանս վիզան ձեր իրավիճակից կախված կորոշի արդյոք ձեզ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր և ինչ տեսակի: Այն նաև կհուշի ձեր դիմում-հայտին կցվող անհրաժեշտ պահանջվող փաստաթղթերը և կիրառվող սակագինը:

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Լրացնել ձեր դիմում-հայտը առցնաց Մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտության ճշգրտումից հետո, դուք կկարողանաք առցանց լրացնել ձեր հայտադիմումը՝ հարթակում: Ձեզնից կպահանջվի ստեղծել հաշիվ և Ֆրանս-վիզան ձեզ կուղեկցի ձեր դիմումի ամբողջ ընթացքում:
Գործը ներկայացնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն Ձեր հայտադիմումն առցանց լրացնելուց հետո, կարող եք ներկայացնել այն Երևանում Ֆրանսիայի դեսպանատում: Ֆրանս-վիզան ձեզ տալիս է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը իրազեկվելու համար՝ թե ում և ինչպես ներկայացնել ձեր դիմում- հայտը:

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Հետևել մուտքի արտոնագրի ձեր դիմում-հայտին.
Գործի ներկայցումից հետո, կարող եք հետևել դիմում հայտի ընթացքին, կարող եք տեղեկանալ՝ երբ և ինչպես ետ վերցնել աձնագիրը և նախապատրաստել ձեր ժամանումը Ֆրանսիա:
Ուշադրություն․ «Երևանում Ֆրանսիայի դեսպանություն գործը հանձնելիս խնդրում ենք ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները և A4 ձևաչափի պատճենները, ինչպես նաև OACI նորմին համապատասխան ինքնությունը հաստատող երկու լուսանկար: Կախված ձեր երկրից և տարվա ժամանակահատվածից կլինեն ժամկետներ հադիպումների հերթագրման, ինչպես նաև գործի ուսումնասիրման համար: Հայտատուներին խորհուրդ է տրվում մուտքի արտոնագրի դիմումի քայլերը պլանավորել իրենց մեկնման ամսաթվի հետ համեմատ՝ հաշվի առնելով ժամկետները»:

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Կարևոր է իմանալ Դեսպանատան կողմից փետրվարի 4-ին հրապարակված տեղեկության համաձայն, Ֆրանսիա կարող եք մուտք գործել միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում նշված բացառություններից մեկի շրջանակներում է, և եթե առկա են ուղևորության հիմնավոր պատճառներ:Առողջապահական միջոցառումներ են կիրառվում բոլոր ուղևորների նկատմամբ նախքան մեկնումը և ժամանումը Ֆրանսիայի տարածք: Ավելին, գոյություն ունեն Ֆրանսիայի տարածք մուտքի սահմանափակումներ՝ կախված ճանապարհորդների ժամանման երկրից: Ցանկացած ուղևորություն դեպի եվրոպական տարածքի սահմաններից դուրս գտնվող երկիր և ժամանումը տվյալ երկրից առանց հիմանավոր պատճառի արգելված է: Խստագույնս և ընդհանրապես խորհուրդ չի տրվում ուղևորվել կամ ժամանել եվրոպական տարածքի սահմաններից դուրս գտնվող որևէ երկրից:

Ֆրանսիայի վիզա ստանալու համար անհրաժեշ քայլերը․ մանրամասնում է դեսպանատունը

Հատուկ կանոններ են կիրառվում ճանապարհային բեռնափոխադրողների նկատմամբ: Բոլոր դեպքերում, կիրառվում են ճանապարհորդության նույն սահմանափակումները (վիզա, մնալու տևողություն և այլն) : Խնդրում ենք նկատի ունենալ, դեպի ֆրանսիական անդրծովյան տարածքներ և նրանցից մեկնելու համար կիրառվում են այլ կանոններ: Անկախ մեկնման վայրից, եթե Ֆրանսիա ժամանելուն պես առկա են COVID-19-ի ախտանիշներ, կարատինային ռեժիմ կկիրառվի կամ իրավասու մարմնի կողմից կսահմանվի անձի մեկուսացումն ու պահպանումը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջ :

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով