10 բան, որ պետք է սովորել ֆրանսիացիներից

10 բան, որ պետք է սովորել ֆրանսիացիներից

10 բան, որ պետք է սովորել ֆրանսիացիներից

Լինել սիրալիր միշտ, ամեն տեղ, բոլորի հետ
Ներողություն խնդրեք օրինակ երբ տրորում եք մեկի ոտքը հասարակական տրանսպորտում, միայն ցտեսություն մի ասեք խանութի աշխատողին, այլ նաև լավ օր մաղթեք նրան: Բարևեք և ցտեսություն մաղթեք այն 45 վարկյանների ընթացքում, երբ Ձեր հարևանի հետ վերելակում եք: Եվ այսպես բազմաթիվ սիրալիր և հարգալից ժեստեր, ու չնայած ֆրանսիացիների սիրալիրությունը սառն է և ոչ էլ սրտացավ, բայց այնուամենայնիվ այն կա: Եվ դա ստիպում է մտածել, որ հենց այդպես էլ պետք է լիներ:

Միշտ պահանջել շատ և ամենալավը
Ֆրանսիայում անգամ մի քանի տարի ապրած մարդիկ կփաստեն, որ սպասարկման հետ կապված տեղացիները խնդիրներ ունեն: Ֆրանսիացի մատուցողների մասին լեգենդներ են պտտվում, որոնցից շատերը կսկվեին այսպես. «Եթե նրա սառը անտարբերությունը հնարավոր լիներ բաժանել մասերի և լցնել կոկտեյլի մեջ և եթե իհարկե նա դա ի վերջո մատուցեր»: Մի ամաչեք զգուշացնել մատուցողին, որ դուք բավականին ժամանակ է ինչ սպասում եք Ձեր պատվերին, կամ էլ թեյավճար մի թողեք, եթե սպասարկումը լավը չէր:

10 բան, որ պետք է սովորել ֆրանսիացիներից

Ուտելիքը գնել շուկայից, իսկ միսը, պանիրը, բանջարեղենը և մրգերը՝ հատուկ փոքրիկ խանութներից
Ֆրանսիայում շուկան կարծես մի փոքրիկ թանգարան լինի՝ բաց երկնքի տակ: Ամեն ինչ գեղեցիկ և էսթետիկ շարված, գունեղ և նման միջավայրում իհարկե հաճելի է գնումներ կատարել:

Գնալ գնումների բազմակի օգտագործման պայուսակներով կամ կտորե պայուսակներով
Իհարկե Ֆրանսիայի խանութներում ևս կտեսնեք պոլիէթիլենային տոպրակներ, բայց տեղացիները նախընտրում են գնել բազմակի օգտագործման տոպրաներ, քան ամեն անգամ նոր տոպրակներով վերադառնալ տուն:
Մի վախեցեք տարիքից, հարգեք ծերությունը նրա համար, որ այն կարող է և պետք է լինի գեղեցիկ

10 բան, որ պետք է սովորել ֆրանսիացիներից

Վայելեք պահը, ոչ մի տեղ մի շտապեք, գնահատեք հանգստի իրավունքը: Սովորեք հանգստանալ:
Տիպիկ ֆրանսիական օրինակ կրկնեք և պատշգամգում խմեք մեկ բաժակ սուրճ կամ գինի և վայելեք պահը: Մի շտապեք և խառնվեք իրար: Երկար ժամանակ ճաշեք՝ զրույցներով և քննարկումներով:

Միշտ սառնարանում ունեցեք մի քանի տեսակ պանիր և մեկ շիշ գինի: Հագնվեք և դիմահարդարվեք, առաջին հերթին ինքներդ Ձեզ համար
Եվրոպացիները սիրում են գեղեցիկ լինել առաջին հերթին իրենք իրենց համար: Նրանք չեն ցանականում, որ ոտքերը ցավեն, այդ պատճառով էլ նախընտրում են ցածր կոշիկներ կրել:
Եվ ի վերջո շնորհակալ եղեք այն աննկարագրելի գեղեցկության և հնարհավությունների համար, որոնք տալիս է Ձեզ կյանքը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով