2 վ իրավոր կա. ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել

2 վ իրավոր կա. ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել

2 վ իրավոր կա. ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող։

2 վ իրավոր կա. ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք անգամ գնդակոծվել են Լեռնային Ղարաբաղում տեղակայված հայկական հենակետերը։ Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու հայ զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

2 վ իրավոր կա. ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել

Նշենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին․ «Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով