2000-ից ավելի դիшկ է փոխանցվել ամեն կողմին Շուշիի տարածքից
Նոյեմբերի 13-ից մինչ օրս ռուս խաղաղապահները մարդասիրական առաքելություն են իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում զոհվածների ու անհայտ կորածների որոնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Русская весна-ն:
Միջոցառումն անցկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության, հայ և ադրբեջանցի զինծառայողների ուժերի հետ համատեղ: Առաջին շաբաթվա ընթացքում Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել և յուրաքանչյուր կողմին փոխանցվել է ավելի քան 2 հազար դիшկ:
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ամբողջությամբ մաքրվել է վնшսվшծ տեխնիկայից, իսկ նոյեմբերի 17-ին բացվել է Լաչինի միջանցքը Երևանից փախստականների՝ Գորիսով դեպի Ստեփանակերտ шնվտանգ տեղափոխման համար: