3 արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հռետոր լինել

3 արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հռետոր լինել

3 արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հռետոր լինել
Եթե դուք վախենում եք միայն այն մտքից, որ պետք է ելույթ ունենաք մեծ լսարանի առջև, ապա դա լրիվ բնական է: Սակայն կա լավ նորություն. ցանկացած մարդ կարող է դառնալ լավ հռետոր:Ստորև մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ.
Մարդիկ հիշում են պատմությունները, ոչ թե փաստերը
Ամեն անգամ երբ պետք է ելույթ ունենաք որևէ լսարանի առջև, լինի դա փոքր թե մեծ, փորձեք չոր փաստեր ներկայացնելու փոխարեն, Ձեր ասելիքը տեղ հասցնել հետաքրքիր պատմությունների միջոցով:
Մի փորձեք խոսել այնպես, ինչպես մնացածները: Ձեր ուժը նրանում է, որ դուք տարբերվում եք ուրիշներից:
Խոսքի ընթացքում մնացեք այնպիսին, ինչպիսին կաք: Բայց ինչպես հասկանալ հաջողվել է դա Ձեզ թե ոչ.

3 արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հռետոր լինել

Խոսում ե՞ք դուք ձեր լսարանի հետ այնպես, ինչպես կխոսեիք Ձեր ընկերների հետ:
Լինում ե՞ք արդյոք այնպիսին, ինչպիսին օրինակ Ձեր կոլեգաների հետ, թե փորձում եք այլ կերպ ներկայանալ, որպեսզի լավ տպավորություն թողնեք:
Արդյոք սահմանափակում ե՞ք Ձեզ որևէ բանում. օրինակ ժպտալ կամ ծիծաղել:
Շատ մարդիկ մտածում են, որ լավ տպավորություն գործելու համար պետք է լինել խիստ և լուրջ, բայց իրականում մարդիկ հիշում են նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց մնալ կենդանի մարդ:

3 արժեքավոր խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ հռետոր լինել

Այն, որ դուք հուզվում եք, բնական է և անգամ կարող է Ձեզ օգտակար լինել
Բավական է նայեք Ձեր հուզմունքին կողքի աչքերով և ամեն ինչ կփոխվի: Մտածեք այն մասին, որ եթե դուք լինեիք մարզիկ, ապա ամեն անգամ զգալու էիք նույն հուզմունքը մարտից առաջ: Դա այդ ընթացքի մի մասն է կազմում: Ի վերջո հրապարակային ելույթները ոչնչով չեն տարբերվում մարզիկների մրցումներից, քանի որ դուք երկուսդ էլ ելույթ եք ունենում մարդկանց սևեռուն հայացքների ներքո: Հուզմունքը Ձեր օրգանիզմում արտադրում է ադրենալին, որը միայն օգնում է Ձեզ հաղթահարել փորձությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով