7 սերիալ, որոնք կօգնեն ձեզ սովորել անգլերեն
The IT Crowd – դեպի միջին մակարդակ
Սերիալը երկու երիտասարդների մասին է, ովքեր աշխատում են IT ոլորտում՝ շատ հայտնի մի ընկերությունում: Սերիալում շատ կա սուր հումոր և տարբեր խոսվածքներ:
Friends – միջին մակարդակ
Երևի թե դուք արդեն նայել եք այս հայտնի սերիալը, և հնարավոր է ոչ մեկ անգամ: Ավելի լավ… Այժմ ձեզ համար դժվար չի լինի հասկանալ հայտնի արտահայտությունները: Ռեյչըլի, Մոնիկայի, Չենդլերի և Ռոսի ու Ջոուի պարզ և հումորով լի խոսակցությունները կօգնեն ձեզ սովորել խոսակցական անգլերեն:
How I met your Mother- միջինից բարձր
Եվս մեկ՝ շատերին հայտնի կատակերգություն Թեդիի, ով իննը եթերաշրջանների ընթացքում փնտրում է իր երկրորդ կեսին և նրա ընկերների մասին: Սերիալում շատ կան խոսակցական երկխոսություններ, քարացած արտահայտություններ, որոնք ձեզ շատ կօգնեն առօրյա խոսակցությունների ընթացքում:
Girls- միջինից բարձր
Իր ռեալիզմով հայնտի սերիալը՝ չորս երիտասարդ աղջիկներ մասին, ովքեր փորձում են գտնել իրենց հսկայական Նյու Յորքում: Սա հիանալի տարբերակ է հասկանալու, թե ինչպես կարելի զուգընկերոջը, ընկերուհուն կամ ում որ պետք է ուղարկել գրողի ծոցը՝ օտար լեզվով:
Game of Thrones – միջինից բարձր
Ջորջ Մարտինի «Երգ սառույցի և կրակ»-ի մասին համանուն վեպի հիման վրա նկարահանված այս ֆանտաստիկայի ժանրի սերիալը գրավել է շատ հեռուստադիտողների սրտերը: Այդքան էլ հեշտ չէ բնօրինակով հետևել գահի համար մղվող պայքարին, սերիալը բավական դժվար բառապաշար ունի, շատ են դժվար և ինտրիգային խոսակցությունները և քիչ՝ առօրյա խոսակցությունները:
Elementary – բարձր մակարդակ
Եվս մեկ տարբերակ հայտնի խուզորկուի մասին ՝ Արթուր Քոնան Դոյլի գրքի հերոսի հիման վրա: Բայց այստեղ արդեն, Շերլոքը նախկին թմրամոլ է, ով եկել է Նյու Յորքի վերականգնողական կենտրոն, իսկ Վաթսոնը՝ կին: Սերիալը հարուստ է հեգնանքով և ժառգոնով:
The Big Bang Theory- բարձր մակարդակ
Գիտնականների մասին նկարահանված թերևս ամենահայնտի սերիալը, որը անգամ ներկայացնելու կարիք չունի: Երկխոսությունների մեծ մասը իսկական հաճույք է: Անհասկանալի կարող է թվալ միայն, երբ տղաները սկսում են խոսել ֆիզիկայի մասին և խոսակցությունը լցնել տերմիններով: