73000 դրամ ստացող ուսուցիչը եկող տարվանից ստանալու է 280 հազար դրամ․ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել

Այսօր հանդիպել եմ գյուղական փոքր դպրոցի մի ուսուցչի, որ մասնակցել է կամավոր ատեստավորմանը, և գրանցած արդյունքով դրույքաչափը բարձրանալու է, ստանալու է նաև 40 տոկոս հավելավճար։ Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

73000 դրամ ստացող ուսուցիչը եկող տարվանից ստանալու է 280 հազար դրամ․ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել

«Ուսուցչի ծանրաբեռնվածությունը ոչ լրիվ դրույք էր՝ 18 շաբաթական ժամ և այս պահին ստանում էր 73000 դրամ։
Ուսուցիչը, քանի որ գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցի ուսուցիչ է, եկող տարվանից նախատեսված նոր ծրագրով միանգամից կստանա մեկ դրույքաչափի համար նախատեսված վարձատրությունը, որն էլ, քանի որ հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորումը, կհաշվարկվի 200 հազար դրամի չափով։ Սրան կգումարվի նաև 40 տոկոս հավելավճարը, որի արդյունքում ուսուցչի վարձատրությունը կկազմի շուրջ 280 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, այսինքն՝ ավելի քան եռապատիկ ավել նախկին ստացածից։

73000 դրամ ստացող ուսուցիչը եկող տարվանից ստանալու է 280 հազար դրամ․ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել

Ի դեպ բարձրացված վարձատրությունը կամավոր ատեստավորումն անցած և հաջող արդյունք գրանցած ուսուցիչներին կտրամադրվի նոյեմբերից սկսած և կհաշվարկվի նաև հոկտեմբերի համար»,-նշել է նա։

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends