8 միֆ նիհարելու մասին

8 միֆ նիհարելու մասին

8 միֆ նիհարելու մասին

Նեխուրը, թուրինջը և կաղամբը այրում են ճարպերը
Իրականում չկա նման մի մթերք, ոը կարող է այրել ճարպերը: Որոշները կարող են բարձրացնել նյութափոխանակությունը, բայց ընդհամենը կարճ ժամանակով: Եվ քաշի նվազման պատճառ չեն դառնում:

Կանաչ թեյից նրհարում են
Դա այդպես չէ: Սակայն թեյը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որը զարկերակների համար վտանգավոր խոլեստերինը չեզոքացնող նյութերով է հարուստ:

Շիլաներից գիրանում են
Հատիկերեղը իսկապես հարուստ է ածխաջրերով: Եթե ածխաջրեր և ճարպեր եք համատեղում, մարմնի զանգվածի ինդեքսը բարձրանում է, բայց եթե ածխաջրերը ճարպի հետ չեք համատեղում, ցուցանիշը, ընդհակառակը, նվազում է:

8 միֆ նիհարելու մասին
Ախոռժակը կոտրելու համար պետք է խնձոր ուտել
Ճիշտ չէ: Խնձորները և մնացած մրգերը ախոռժակը չեն փակում, այլ ընդհակառակը:
Չորահացից չեն գիրանում, իսկ հացից՝ այո
Սա չի համապատասխանում իրականությանը: Չորահացերը կալիորիականությամբ ավելի հարուստ են, նրանց մեջ ավելի շատ ճարպ կա, քան հացի:

Սպիտակուցային դիետաները ամենաէֆեկտիվն են
Ահա և ոչ: Հետազոտությունները ցույց են տվել, որ գեր մարդիկ ավելի հեշտ նիհարում են ցածր ածխաջրային դիետաներով, սակայն ազդեցությունը երկար չի մնում: Որոշ ժամանակ անց նորից քաշ են հավաքում:
Քաշը կորցնելու էֆեկտիվ միջոց է սովը
Սննդի բացակայությունը կարող է առաջացնել հոգնածություն և գլխապտույտ: Քաղցած մնալը վնասկար է: Իսկ ամբողջ օրը քաղցած մնալով դուք մեծ ռիսկի եք դիմում ՝ գիշերը երեք անգամ ավելի շատ ուտելու:

8 միֆ նիհարելու մասին

Գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը աղցաններն են
Սա միայն մի մասով է համապատասխանում իրականությանը, աղցանի տերևները գրեթե չեն պարունակում կալորիա: Բայց… Տերևները առանց որևէ այլ մթերքի գրեթե չեն օգտագործվում: Իսկ աղցանների մեծ մասի սուոսները հարուստ են ճարպով, մի գդալը առնվազն 80 կալորիա: Այնպես որ, աղցանը որի մեջ կան նաև այլ մթերքներ, չի նպաստի քաշի նվազեցմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Կիսվեք այս նյութով և տեղեկացրեք Ձեր ընկերներին սոց ցանցերի միջոցով